00:00:00

Բարեկարգումներ կարող էին արվել մինչև Սահմանադրության փոխվելը. Շահան Գանտահարյան

23:00, 21 ապրիլ 2018 Քաղաքականություն

Արտախորհրդարանական ընդդիմադիր զանգվածին հաջողվել է իրավիճակ ստեղծել: Գրում է Լիբանանի հայկական «Ազդակ» պարբերականի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը՝ նշելով, որ նոր Սահմանադրությունն ու նոր ընտրակարգը նոր գործառույթներ և նոր հավելյալ իրավական ազդեցիկություն ապահովելու նախադրյալներ էին հուշում խորհրդարանական ընդդիմությանը: «Դրականը այս բոլորի մեջ կարող է լինել այն, որ հանրապետության տարբեր շրջաններում դրսևորված բողոքի գործողությունները կարող են խթան հանդիսանալ համակարգային գործնական փոփոխությունների առարկայացման: Բարեկարգումները, սոցիալ-տնտեսական բարելավման համար ծրագրերի արդյունավետությունը, աղքատության հաղթահարման դեմ պայքարի իրողական արդյունքներ ձեռք բերելը, հակամենաշնորհային դրության բանեցումը. դեռեվս. կոռուպցիայի դեմ պայքարի, ներդրումային վստահելի դաշտի կայացմանը, սոցիալական արդարության հաստատման ճիգերը կարող էին թափ հավաքել նաև նախորդ Սահմանադրության օրոք, այնուամենայնիվ, հավելյալ ժողովրդավարացման, լիազորությունների բաշխման, միանձնյա իրավասությունների վերացման և հակակշիռ հիմնարկների ստեղծման համար անհրաժեշտ էր նորացնել Սահմանադրությունը, փոխել կառավարման համակարգը»,-գրում է լիբանանահայ խմբագիրը՝ շեշտելով, որ այսօրվա խնդիրն է հանրապետության նախագահի հովանավորությամբ քաղաքական հիմնական ուժերի մասնակցությամբ երկխոսության սեղանի շուրջ համախմբվելը լավագույն կառուցողական ճանապարհն է: Շահան Գանտահարյանը միաժամանակ նշում է, որ Սահմանադրությունը բոլոր գործընթացների գերակա փաստաթուղթն է: Դրա հիման վրա պիտի շարունակվեն ընթանալ բողոքի գործողությունները, պետական բարձրագույն պաշտոնների ստանձնման ընթացակարգերը և ճգնաժամի պահին նախագահի լիազորությունների բերումով նրա շուրջ համախմբվելը և հանգուցալուծման առաջնորդվելը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր