00:00:00

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ալբերտ Մկրտչյանի մահվան կապակցությամբ

21:06, 28 փետրվար 2018

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Մկրտչյանների ընտանիքին Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, hայ կինոարվեստի երախտավոր Ալբերտ Մկրտչյանի մահվան կապակցությամբ: Հանրապետության Նախագահը խորին ցավակցություն է հայտնել Ալբերտ Մկրտչյանի հարազատներին, մերձավորներին, գործընկերներին և նրա բարձր արվեստի երկրպագուներին: «Նշանակալի է Ալբերտ Մկրտչյանի ավանդը հայ կինոյի և թատրոնի զարգացման ու հանրահռչակման գործում: Նրա նկարահանած ֆիլմերից շատերն են ջերմությամբ ընդունվել պահանջկոտ քննադատների և սիրվել բարձրաճաշակ հանդիսատեսի կողմից: Նա արժանիորեն մեծ ժողովրդականություն էր վայելում թե՛ որպես մշակույթի գործիչ, թե՛ որպես քաղաքացի: Գնահատելի է նաև անվանի բեմադրիչի՝ արվեստագետների նոր սերնդի դաստիարակությանն ուղղված երկարամյա մանկավարժական գործունեությունը»,-ասված է Հանրապետության Նախագահի ցավակցական հեռագրում:

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31