00:00:00

Ղարաբաղյան հակամարտության կողմերն արդեն փոխանակել են 200 դի. ԿԽՄԿ նախագահ

16:24, 17 նոյեմբեր 2020 Լեռնային Ղարաբաղ

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Պետեր Մաուրերը հայտարարել է, որ իր ստացած վերջին տեղեկությունների համաձայն՝ ղարաբաղյան հակամարտության կողմերն արդեն փոխանակել են 200 դի։ Ինչպես նշել է Մաուրերը ՌԻԱ Նովոստի ի հետ զրույցում, կազմակերպությունը շարունակելու է ուժեր գործադրել այդ ուղղությամբ։ Մաուրերի խոսքով՝ ԿԽՄԿ-ի գործունեությունում առաջնահերթությունը տրվում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի տեղափոխության ու դիերի դուրսբերման հարցերում օգնության տրամադրմանը, ինչպես նաև գերիներին ացելելուն՝ հնարավոր բանակցություններին ու փոխանակմանը նախապատրաստվելու համար։ «Ինչ վերաբերում է դիերի դուրսբերմանը, ապա ուրախ եմ հաղորդել, որ ռուս խաղաղապահների ու ԿԽՄԿ-ի ներկայությամբ կողմերն սկսել են դիերի դուրսբերումն ու փոխանակումը։ Իմ ստացած վերջին տեղեկություններով՝ կողմերն արդեն փոխանակել են 200 դի։ Մենք շարունակում ենք ջանքեր գործադրել», - ասել է ԿԽՄԿ-ի նախագահը։ Հայտնի է, որ երեքշաբթի՝ նոյեմբերի 17-ին Մաուրերը Մոսկվայում հանդիպելու է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Ինչպես հայտնել է ՌԴ ԱՆԳ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հանդիպման ընթացքում կողմերը մտադիր են քննարկել իրավիճակը Լեռնային Ղարաբաղում ու հնարավոր փոխգործակցությունը կորոնավիրուսի պայմաններում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր