00:00:00

Մարտունու և Ասկերանի մի շարք գյուղեր հոսանքազրկված են․ պատերազմի հետևանքով այդ բնակավայրերը սնող ենթակայանները և էլեկտրալարերը լրջորեն վնասվել են

22:01, 16 նոյեմբեր 2020 Լեռնային Ղարաբաղ

Արցախի Հանրապետության օպերատիվ շտաբը հայտնում է, որ «Արցախէներգո» ընկերության փոխանցած տեղեկատվության համաձայն, այս պահին հոսանքազրկված են Մարտունու շրջանի Ճարտար, Սոս, Մաճկալաշեն, Քարահունջ, Քերթ, Կոլխոզաշեն, Կավահան, Մսմնա, Խերխան, Ծովատեղ, Հերհեր, Կարմիր շուկա, Թաղավարդ կալեր, Սխտորաշեն և Ասկերանի շրջանի Սզնեք, Մխիթարաշեն, Խաչմաչ, Կարմիր գյուղ բնակավայրերը: Պատերազմական գործողությունների հետևանքով այդ բնակավայրերը սնող ենթակայանները և էլեկտրալարերը լրջորեն վնասվել են և ընկերությունը աշխատանքեր է իրականացնում էլեկտրականությունն այդ բնակավայրերում վերականգնելու ուղղությամբ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր