00:00:00

Կարեն Կարապետյանը ցավակցել է

20:59, 28 փետրվար 2018

Վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցական ուղերձ է  հղել անվանի ռեժիսոր, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ  Ալբերտ Մկրտչյանի մահվան կապակցությամբ, որում ասվում է. «Ցավով տեղակացա անվանի ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանի մահվան մասին Ալբերտ Մկրտչյանն այն եզակի պրոֆեսիոնալներից էր, ով իր ողջ կյանքը նվիրելով կինոարվեստին՝ ստեղծել է այնպիսի անմոռանալի ֆիլմներ, որոնք ոչ միայն սիրվել են ժողովրդի կողմից, այլ որոնց միջոցով սերունդներ են դաստիարակվել: Նրա  հանրահայտ՝ «Հին օրերի երգ»-ը, «Մեր մանկության տանգո»-ն հայ կինոարվեստի լավագույն գործերից են և արդիական են ցանկացած ժամանակահատվածում ՀՀ կառավարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Ալբերտ Մկրտչյանի ընտանիքին ու մտերիմներին, ինչպես նաև հայ կինոարվեստի բոլոր երկրպագուներին»:   

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր