00:00:00

Ռուսական ռազմական ինքնաթիռները մոտ 120 թռիչք են կատարել Ղարաբաղում

02:43, 16 նոյեմբեր 2020 Լեռնային Ղարաբաղ

Ռուսական ռազմատրանսպորտային ավիացիան մեկ օրում 23 թռիչք է կատարել Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների եւ տեխնիկա տեղակայելու համար, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով ՌԴ ՊՆ-ին: Նոյեմբերի 10-ից ընդհանուր առմամբ 118 թռիչք է կատարվել: ՌԴ ՊՆ-ում նշել են, որ ԼՂ-ում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի տեղակայումը շարունակվում է: Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ նոյեմբերի 20-ին ավարտին կհասցվի մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոնի ստեղծումը: Առաջավոր խումբն արդեն Ղարաբաղում է: Կենտրոնի կազմում բացի զինվորականներից կլինեն ՌԴ ԱԻՆ եւ ԱԴԾ սահմանային ծառայության ստորաբաժանումներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր