00:00:00

Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի հսկողության տակ գտնվող շրջաններից աշխարհազորայինների դուրս բերումը դանդաղել է

19:55, 15 նոյեմբեր 2020 Լեռնային Ղարաբաղ

Լեռնային Ղարաբաղում Բաքվի հսկողության տակ անցնող շրջաններից աշխարհազորայինների ստորաբաժանումների դուրս բերումը դանդաղել է, սակայն շարունակվում է՝ չնայած եղանակային վատ պայմաններին, ՌԻԱ Նովոստի-ին հայտնել է խաղաղապահ ուժերի շտաբից աղբյուրը: «Չնայած բարդ իրադրության՝ Աղդամի, Քարվաճառի եւ Լաչինի շրջաններից աշխարհազորայինների ստորաբաժանումների դուրս բերումը շարունակվում է: Իհարկե, այժմ դա դանդաղել է եղանակային վատ պայմանների եւ ճանապարհների առանձին հատվածների ականազերծման կապակցությամբ: Դա, մասնավորապես, վերաբերում է լեռնային տեղանքին»,-հայտարարել է գործակալության զրուցակիցը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր