00:00:00

Արցախում կապի ոլորտի հետ կապված խնդիրները շուտով կվերակականգնվեն. ԱՀ ԱԻ պետական ծառայություն

21:22, 14 նոյեմբեր 2020 Լեռնային Ղարաբաղ

Կապի ոլորտի հետ կապված խնդիրները շուտով կվերակականգնվեն։ Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԻ պետական ծառայությունը: «Պատերազմի ընթացքում թշնամական կողմը թիրախավորել էր նաև Արցախի կապի ոլորտը։ Ստեփանակերտում և մյուս շրջաններում  այդ ուղղությամբ այժմ վթարավերականգնողական աշխատանքներ են տարվում։ Կարճ ժամանակաընթացքում կվերականգնվի հեռախոսի և ինտերնետ կապը։ Աշխատանքներ են տարվում նաև  կենսական կարևոր նշանակության` էներգամատակարարման, ջրամատակարարման և գազամատակարարման համակարգերի վերականգնման ուղղությամբ, որոնք ևս վնասվել են հրթիռահրետակոծության հետևանքով»,-հայտնում է ծառայությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր