00:00:00

Ռուսաստանի զինված ուժերի 15-րդ առանձին խաղաղապահ բրիգադի ստորաբաժանումների շարասյունը Գորիսից շարժվել է դեպի Ստեփանակերտ

16:39, 13 նոյեմբեր 2020 Լեռնային Ղարաբաղ

Ռուսաստանի զինված ուժերի 15-րդ առանձին խաղաղապահ բրիգադի ստորաբաժանումների շարասյունը, որը ժամանել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղապահ գործողությանը մասնակցելու համար, կատարել է մոտ 100 կիլոմետրանոց երթ՝ Գորիսից շարժվելով դեպի Ստեփանակերտ, հայտնում են ՌԴ ՊՆ-ից: Շարասյունը ներառում էր զրահափոխադրիչներ, շարժիչային տրանսպորտային միջոցներ և նյութատեխնիկական աջակցություն, որոնք նախկինում Ռուսաստանի Դաշնությունից Իլ -76 ռազմական տրանսպորտային ինքնաթիռներով հասցվել էին «Էրեբունի» օդանավակայան:
Խաղաղապահ բրիգադի առաջապահ ստորաբաժանումներն անցել են Գորիսի, Սուսի, Գեյթալայի, Լիսոգորսկու լեռնանցքի, Շուշիի հարավ-արևմտյան ծայրամասերի երթուղով և սկսել 4 դիտակետ տեղակայել «Հարավային» պատասխանատվության գոտում:
Խաղաղապահ զորամասերի ստորաբաժանումները վերահսկողություն են հաստատում Լաչինի միջանցքում և Լաչինի ճանապարհի մի հատվածում` Լիսոգորսկի պետական  ֆերմայում՝ 6 ժամանակավոր դիտակետի տեղադրմամբ: Ընդհանուր առմամբ, 10 դիտակետ է տեղակայվել Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքում: Նրանց է վերապահված հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի վերաբերյալ տեղեկատվություն հավաքելու, այդ տեղեկատվությունը ժամանակին խաղաղապահ ուժերի հրամանատարությանը հասցնելու, ինչպես նաև տարանցիկ երթևեկության անվտանգության պահպանման և խաղաղ բնակչության դեմ անօրինական գործողությունները ճնշելու գործը: Դա կնպաստի խաղաղ կյանքի շուտ անցմանը և փախստականների վերադարձին: Խաղաղապահ գործողության տարածքում խաղաղապահ զորամիավորման մաս կազմող ռազմական ոստիկանության ստորաբաժանումների կկատարեն նաև առաջադրանքներ: Նրանց վստահված է կողմերի շփման գծի երկայնքով պարեկություն իրականացնել, ուղեկցել ավտոշարասյուններն ու բեռները:
Խաղաղապահ զորակազմը բաղկացած է պայմանագրային զինծառայողներից, ովքեր անցել են հատուկ ուսուցում՝ խաղաղապահ առաջադրանքներ իրականացնելու համար, այդ թվում՝ զինված բախումներում միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի ուսումնասիրում և պահպանում: Խաղաղապահ զորակազմը հագեցած է ժամանակակից զենքերով, ռազմական և հատուկ տեխնիկայով, այդ թվում՝ զրահափոխադրիչ 82Ա զրահամեքենաներով, «Տիգր» և «Թայֆուն» զրահամեքենաներով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր