00:00:00

Արցախի արդարադատության նախարար Սիրան Ավետիսյանը ազատման դիմում է ներկայացրել

16:02, 12 նոյեմբեր 2020 Լեռնային Ղարաբաղ

Դիմում եմ ներկայացրել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին՝ ինձ ազատելու ԱՀ արդարադատության նախարարի պաշտոնից, որը զբաղեցրել եմ ս.թ. հունիսի 4-ից: Այս մասին գրառում է կատարել Սիրան Ավետիսյանը: «Այսպիսի որոշումը պայմանավորված է իմ քաղաքական հայացքներով. այն է՝ մեզ վստահության քվեով օժտած ժողովրդին տված խոստումներին հավատարիմ մնալը, մասնագիտական գործունեության ընթացքում բացառապես ազգային գործունեություն ծավալելը, երկրի կայուն զարգացմանը ծառայելը: Իմ պաշտոնավարման ընթացքում հնարավորինս փորձել եմ նպաստել արդարադատության ոլորտի դրական փոփոխությունների իրականացմանը: Ոլորտի բացթողումներն ու անելիքները  բազմաթիվ են, խնդիրները՝ տասնամյակների պատմությամբ, ուստի հաճախ դրանց լուծումները պահանջում էին արմատական փոփոխություններ: Այս ճանապարհին առաջնորդվել եմ իմ քաղաքական թիմի՝ «Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանի գաղափարախոսությամբ, պետական մտածողությամբ և միասնականության սկզբունքով: Պատիվ եմ ունեցել քաղաքականություն մտնելու հաղթանակած գեներալ, ռազմական և քաղաքական գործիչ Սամվել Բաբայանի հետ: Շնորհակալություն եմ հայտնում ԱՀ արդարադատության նախարարության իմ գործընկերներին՝ համատեղ աշխատանքի համար»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր