00:00:00

ՌԴ ՕՏՈՒ Մի-8 եւ Մի-24 ուղղաթիռները ներգրավված են ԼՂ հակամարտության կարգավորման խաղաղապահ գործողության մեջ

14:12, 12 նոյեմբեր 2020 Լեռնային Ղարաբաղ

ՌԴ ՕՏՈՒ Մի-8 եւ Մի-24 ուղղաթիռները ներգրավված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խաղաղապահ գործողության մեջ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը։ Նախօրեին ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբի Գլխավոր օպերատիվ վարչության պետ Սերգեյ Ռուդսկոյը հայտնել էր, որ մեկ օրում Լեռնային Ղարաբաղ են տեղափոխել 414 ռուս խաղաղապահների եւ մի քանի տասնյակ ավտոմեքենաներ ու այլ մեքենաներ, ինչպես նաեւ 8 ուղղաթիռ եւ անօդաչուներ։ Խմբավորումն ընդհանուր պետք է կազմված լինի 1960 հրաձիգից, 90 զրահափոխադրիչից, 380 ավտոմեքենայից եւ այլ տեխնիկայից։ «Ռազմատրանսպորտային ավիացիայի Ան-24 «Ռուսլան» օդանավերով Երեւանի օդանավակայան է տեղափոխվել Ռուսաստանի ՕՏՈՒ բանակային ավիացիայի Մի-8 եւ Մի-24 ութ ուղղաթիռ։ Ուղղաթիռները ներգրավվելու են խաղաղապահ գործողության անցկացմանը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի եւ ռազմական գործողությունների դադարեցման վերահսկման շրջաններում օդային մոնիթորինգի իրականացման համար»,- նշված է հաղորդագրության մեջ Դրանիրց բացի, ուղղաթիռները դժվարամատչելի շրջաններ են տեղափոխելու նյութատեխնիկական գույք եւ խաղաղապահ զորակազմի անձնակազմին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր