00:00:00

«Շատ շուտով ՀՀ-ում անջատվելու է ինտերնետը». Արսեն Բաբայան

01:25, 12 նոյեմբեր 2020

«Դավաճան Նիկոլ Փաշինյանի կողմից իմ, մեր համոզմամբ այս ձերբակալությունները, քաղաքական հետապնդումները նպատակ ունեն, որ անազատության մեջ պահել անձանց, քաղաքական ուժերի ղեկավարներին և մի շարք առանցքային անձանց այնքան ժամանակ, մինչև նրան կհաջողվի այս դավաճանական պայմանագիրը հասցնել իր ավարտին»,- կեսգիշերն անց հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց «Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ Արսեն Բաբայանը: Ա. Բաբայանի խոսքով՝  բազմիցս համոզվել են, որ գործող իշխանությունը՝ «դավաճան Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ» կանգ չի առնելու ոչնչի առջև: Արսեն Բաբայանը նաև մեկ շատ կարևոր տեղեկություն հայտնեց: «Քիչ առաջ ես ստույգ տեղեկություն ստացա, որ նույնիսկ այս օրերին, շատ շուտով ՀՀ-ում անջատվելու է ինտերնետը, այսինքն մարդ, ով ամեն օր ֆեյսբուքում է, ամեն օր հանրության հետ աշխատում է ինտերնետի միջոցով, իր իշխանությունը չկորցնելու համար նույնիսկ պատրաստ է անջատել ինտերնետը ՀՀ-ում»,-ասաց Արսեն Բաբայանը: Հիշեցնենք, որ հրավիրված ասուլիսի ժամանակ կուսակցությունների ներկայացուցիչները հայտարարեցին, որ վաղը 12:00-ին հրավիրելու են ասուլիս, իսկ 17:00-ին՝ Մատենադարանի մոտից հանրահավաք-երթ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր