00:00:00

ՄԱԿ ԱԽ-ն քննարկել է Ղարաբաղի վերաբերյալ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի կողմից ձեռք բերված համաձայնությունը

01:05, 12 նոյեմբեր 2020 Աշխարհ

Ռուսաստանը փակ խորհրդակցությունների ընթացքում ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամներին տեղեկացրել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու պայմանավորվածությունների մասին, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով կազմակերպության աղբյուրին: «Ռուսաստանն այսօր ՄԱԿ Անվտանգության խորհրդին պատմել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի շուրջ Մոսկվայի, Բաքվի եւ Երեւանի կողմից ձեռք բերված պայմանավորվածության մասին»,- ասել է զրուցակիցը: Նա հստակեցրել է, որ հանդիպումն անցել է փակ ձեւաչափով: Նոյեմբերի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրեցին համատեղ հայտարարություն՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին: Ռուսաստանի ղեկավարի խոսքով՝ ադրբեջանական եւ հայկական կողմերը կմնան իրենց զբաղեցրած դիրքերում, իսկ տարածաշրջանում կտեղակայվեն ռուս խաղաղապահներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր