00:00:00

Թու´յլ չտաք` թուրքը մտնի Սյունիք․ Վիտալի Բալասանյանը` զանգեզուրցիներին

00:04, 12 նոյեմբեր 2020 Լեռնային Ղարաբաղ

Թու´յլ չտաք` թուրքը մտնի Սյունիք։ Վիտալի Բալասանյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ դիմելով զանգեզուրցիներին։ «Դարերի պատմությամբ է ապացուցված ձեր պայքարող լինելը, օրհասական պահերին դուք միշտ ունեցել եք կամք և համառություն հայրենիքը փրկելու հարցում: Այսօր Հայաստանի ներկայիս իշխանությունների դավաճանական քաղաքական դիրքորոշումները և կատարած գործողությունները սկիզբ են դնում Արցախի հայաթափմանը, նրա լինել չլինելու հարցը և վտանգում Լեռնահայաստանը ամբողջությամբ: Սա է թուրքի երազանքը. Կապիտուլիացիայի ակտով` բացվում են Մեղրիի դարպասները, որը Հայաստանի հարավային դարպասն է: Մեր պապերի, մեծն Նժդեհի թոռներ և ծոռներ րոպե առաջ ոտքի կանգնե´ք: Կոչ եմ անում անհապաղ միանալ մեր այն հայրենակիցներին, ովքեր պայքարում են այս խայտառակ կապիտուլյացիայի հայտարարությունը ստորագրող Նիկոլ Փաշինյանի դեմ; Կորցնելով Արցախը, կորցնելով Սյունիքը` կորցնում ենք Հայաստանը: Թու´յլ չտաք` թուրքը մտնի Սյունիք»,- գրել է Բալասանյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր