00:00:00

Բազմաթիվ վիրավոր զինվորներ այժմ ապաքինման փուլում են և ձեր արյունատվության կարիքն ունեն. արյունաբանական կենտրոն

14:48, 11 նոյեմբեր 2020

Սիրելի հայրենակիցներ, բազմաթիվ վիրավոր զինվորներ այժմ ապաքինման փուլում են և Ձեր արյունատվության կարիքն ունեն: Անհրաժեշտ է գիտակցել, որ անկախ ստեղծված իրավիճակից, անկախ մեր բոլորի տրամադրությունից՝ պետք է շարունակել նույն եռանդով ու պատրաստակամությամբ ներկայանալ արյունատվության. Ձեր արյունը կյանքեր է փրկում: Այս մասին տեղեկացնում է Արյունաբանական կենտրոնը: «Անհրաժեշտ ու կարևոր են արյան բոլոր խմբերն առանց բացառության: Խնդրում ենք ներկայանալ Արյունաբանական կենտրոնի Արյան բանկ՝ երկուշաբթիից ուրբաթ, ժամը 09:00-ից 13:00: Մոտենալ անձը հաստատող փաստաթղթով»,-նշված է հայտարարությունում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր