00:00:00

Արցախում հաշվառված անձանց կենսաթոշակները, մահացած կենսաթոշակառուների թաղման ծախսերի նպաստների վճարումն ՀՀ-ում սկսված է

03:03, 11 նոյեմբեր 2020 Լեռնային Ղարաբաղ

Արցախի Հանրապետությունում հաշվառված անձանց 2020 թվականի նոյեմբեր ամսվա՝ կանխիկ եղանակով վճարվող քաղաքացիական կենսաթոշակները, ինչպես նաև մահացած կենսաթոշակառուների թաղման ծախսերի նպաստների վճարումն Հայաստանի Հանրապետությունում արդեն իսկ սկսված է։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբը: Երեխաների խնամքի նպաստները կվճարվեն՝ սկսած նոյեմբերի 11-ից։ Կենսաթոշակ և (կամ) նպաստ ստանալու համար անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթղթով ներկայանալ «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության՝ կենսաթոշակառուի (նպաստառուի)` փաստացի բնակության վայրը սպասարկող մասնաճյուղ։ Այլ տեսակի թոշակների և նպաստների վճարման վերաբերյալ հավելյալ կտեղեկացնենք:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր