00:00:00

Պուտինը կարգադրել է օգնություն ցուցաբերել ՀՀ տարածքում խոցված ուղղաթիռի զոհված անձնակազմի ընտանիքներին

00:43, 11 նոյեմբեր 2020 Լեռնային Ղարաբաղ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին  կարգադրել է օգնություն ցուցաբերել նոյեմբերի 9-ին  Արարատի մարզի Երասխ գյուղում Ադրբեջանի կողմից խոցված ռուսական Մի-24 ուղղաթիռի զոհված անձնակազմի ընտանիքներին: Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին: Պուտինը զինվորականների հետ հանդիպման ժամանակ մեկ րոպե լռությամբ հարգել է ռուս օդաչուների հիշատակը: Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին՝ ժամը 18․30-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը հրթիռային կայանքի   կիրառմամբ խոցել են ՀՀ Արարատի մարզի Երասխ գյուղում թռիչք իրականացնող ՌԴ զինված ուժերի МИ 24 տեսակի՝ ակնհայտորեն ՌԴ տարբերանշանը կրող ռազմական ուղղաթիռը։ Դրա հետեւանքով սպանվել են երկու անձինք եւ մարմնական վնասվածք ստացել եւս մեկ անձ։ Նույն օրը Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը պաշոնապես հայտարարությամբ հաստատել է իրենց զինված ուժերի կողմից ՌԴ զինված ուժերի հաշվեկշռում գտնվող վերոնշյալ ուղղաթիռի խոցման փաստը։ Հիշեցնենք նաև, որ ՌԴ Արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ դրական են գնահատում այն փաստը, որ Ադրբեջանն անմիջապես ընդունել է իր մեղքը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր