00:00:00

Ասում է՝ կոնկրետ բան չկա, բայց, փաստորեն, կա կոնկրետ փաստաթուղթ, որը ստորագրում է. Մարուքյանը՝ իր ու Փաշինյանի նամակագրության մասին

23:06, 10 նոյեմբեր 2020 Քաղաքականություն

Մենք ունենք ստորագրված պայմանագիր, որը, մեր կարծիքով, խայտառակ փաստաթուղթ է, Ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Նրա խոսքով՝ որևէ մեկը չէր կարող սպասել, որ ժողովրդին 40 օր կասեն, որ դուք հաղթում եք, իսկ վերջում կասեն՝ պարտվել եք: Մարուքյանը նաև պատմեց. «Գիտեինք, որ տարածքային լուրջ կորուստներ ունեինք, բայց ասում էին՝ հաղթում ենք, զոհերի իրական թիվը չէր ներկայացվում: Մենք պահանջում էինք, որ անվտանգության նիստ լինի, հետո 2 խմբակցությունով հանդիպում էինք պահանջում: Վարչապետն ինձ նամակ է գրում, ասում է, որ վիճակը կայուն չի, որ կայունանա, կկազմակերպվի, կհանդիպենք, կխոսենք: Ես պատասխան եմ գրում, որ եթե կայուն լիներ, հանդիպում չէինք կազմակերպի: Այդ հանդիպումը տեղի չի ունենում, և մի քանի ժամ անց, ստորագրվում է այդ փաստաթուղթը: Ասում է՝ կոնկրետ բան չկա, բայց, փաստորեն, կա կոնկրետ փաստաթուղթ, որը ստորագրվում է: Ժողովուրդ ջան, չկարծեք՝ ձեզ խաբել են, մեզ՝ ոչ: Բոլորին խաբել են»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր