00:00:00

Արմեն Սարգսյանը Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտի հետ քննարկել է ԼՂ խնդրի շուրջ վերջին զարգացումները

17:59, 10 նոյեմբեր 2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի հետ: Զրուցակիցներն անդրադարձել են ղարաբաղյան հակամարտության շուրջ վերջին զարգացումներին և Հայաստանի վարչապետի՝ Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների հետ ստորագրած փաստաթղթին, որը վերաբերում է հակամարտության գոտում բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցմանը: Նախագահ Սարգսյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը համազգային կարևորության հարց է, որը վերջնականապես կարող է լուծվել՝ միայն համազգային կոնսենսուսի հիման վրա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր