00:00:00

Ռուս խաղաղապահներով բեռնված 10-րդ ինքնաթիռն է մեկնել Լեռնային Ղարաբաղ

15:39, 10 նոյեմբեր 2020 Լեռնային Ղարաբաղ

Ռուս խաղաղապահներին տեղափոխող 10-րդ Իլ-76 ինքնաթիռը Ուլյանովսկից թռիչք է կատարել դեպի Ղարաբաղ: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը` հղում տալով ՌԴ պաշտպանության նախարարությանը: «Ռազմատրանսպորտային ավիացիայի՝ ռուս խաղաղապահներով 10-րդ Իլ-76 ինքնաթիռը թռիչք է կատարել «Ուլյանովսկ-Վոստոչնի» օդանավակայանից։ Օդանավում են խաղաղապահ միավորման անձնակազմը, նյութական միջոցներ և ռազմական փոխադրիչներ»,-ասված է հայտարարության մեջ: Ավելի վաղ ահղորտվել էր, որ ռուս խաղաղապահ ուժերը տեղափոխող 9 ինքնաթիռ մեկնել է Լեռնային Ղարաբաղ: ՌԴ ՊՆ-ում շեշտել են, որ ընդհանուր առմամբ խաղաղապահ առաքելության իրականացման համար Լեռնային Ղարաբաղ է մեկնելու 1960 զինծառայող, ինչպես նաև 90 զրահափոխադրիչ ու 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա։ Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ ՌԴ-ն, Ադրբեջանը և Հայաստանը Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել: Իր հերթին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01:00-ից դադարեցնելու մասին հայտարարություն է ստորագրել: «Հայտարարության տեքստը, որ արդեն հրապարակվել է, անասելի ցավոտ է անձամբ ինձ և մեր ժողովրդի համար: Այդ որոշումը կայացրել եմ ռազմական իրադրության խորը վերլուծության և այդ իրադրությանը ամենալավը տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում: Նաև հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա ՀՆԱՐԱՎՈՐ ամենալավ հանգուցալուծումն է: Այս ամենի մասին առաջիկա օրերին հանդես կգամ մանրամասն ուղերձով»,- ասել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր