00:00:00

43 օրում կորցրել ենք Ֆիզուլիի, Ջաբրայիլի, Կուբաթլուի, Զանգելանի, Հադրութի շրջանները, Մարտունիից ինչ-որ մաս, Ասկերանից և Շուշին․ Արայիկ Հարությունյան

15:04, 10 նոյեմբեր 2020 Լեռնային Ղարաբաղ

43 օր մարտական գործողությունների արդյունքում մենք կորցրել ենք Ֆիզուլիի, Ջաբրայիլի, Կուբաթլուի, Զանգելանի, Հարդութի շրջանները, Մարտունի շրջանից ինչ-որ մաս, Ասկերանի շրջանից և ամենագլխավորը Շուշին: Այս մասին ֆեյսուքյան ուղիղ եթերում հայտարարեց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Մարտերը ընթանում էին Ստեփանակերտի մատույցներում՝ 2-3 կմ հեռավորության վրա, եթե շարունակվեր այդ տեմպերով մարտական գործողությունները, օրերի ընթացքում պետք է կորցնեինք ամբողջ Արցախը, ունենայինք ավելի շատ զոհեր»,- ասաց նա: Հարությունյանը հավելեց, որ չի ուզում աշխարհագրորեն նշել, եթե կորցնեինք Ստեփանակերտը, ինչ տեղի կունենար Ասկերանի, Մարտունիի շրջանի հետ, առաջնագծում գտնվող զինվորների առոմուով: «Ինչ-որ տեղ շրջափակման մեծ հնարավորություն կարող էինք ունենալ»,- ասաց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր