00:00:00

Զորքը կորոնավիրուսով, դիզինտերիայով հյուծված վիճակում էր, բայց այդպես կարողանում էինք դիմադրել ինչ-որ տեղ 8 պետության ԶՈւ-երին. Արայիկ Հարությունյան

14:25, 10 նոյեմբեր 2020 Լեռնային Ղարաբաղ

Զորքի բարոյահոգեբանական վիճակը ծայրահեղ վատ չէր, Ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: «Կորոնավիրուսով, դիզինտերիայով, հյուծված վիճակում էր, հնարավորություն չունեինք փոխելու, բուժելու... ամեն օր մարտական գործողություններ մեջ, ամեն օր զոհեր, վիրավորներ, հրետակոծություն: Բայց այդպես կարողանում էինք դիմադրել ինչ-որ տեղ 8 պետության ԶՈւ-երին, հաստատ միայն Ադրբեջանը չէր, միայն թուրքական սպայական անձնակազմը կամ զինտեխնիկան չի եղել, ահաբեկիչներ, վարձկաններ՝ տարբեր երկրներից», - նշեց նա: Հարությունյանն ընդգծեց, որ աշխարհի ամենահերոս տղերքն են մեր ժամկետայինները: «Խոնարհվում եմ զոհերի հարազատների առջև: Ստիպված էինք, որ նույն ժամկետայինների կյանքը փրկեինք», - ասաց նա՝ հիշեցնելով, որ բազմաթիվ անգամներ ասել է՝ «ձեր կարիքն ունենք»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր