00:00:00

Շուշին ադրբեջանական կողմի վերահսկողության ներքո է. մարտերը շարունակվում են. Վիտալի Բալասանյան

00:13, 10 նոյեմբեր 2020 Լեռնային Ղարաբաղ

Շուշի քաղաքն ամբողջությամբ գտնվում է ադրբեջանական կողմի վերահսկողության ներքո, մարտերն ամբողջ երկայնքով շարունակվում են։ Այս մասին Irakanum.am-ի հետ զրույցում ասաց ռազմական գործիչ, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը։ Հիշեցնենք, ավելի վաղ այդ մասին գրառում էր արել ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։ «Շուշին այս պահին գտնվում է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ՝ 100 տոկոս։ Հրետանին Շուշիից եւ տարբեր տեղերից ադրբեջանական կողմից հրետակոծության տակ են գտնվում մեր շրջկենտրոնները, մայրաքաղաք Ստեփանակերտը», -ասաց Բալասանյանը։ Նա նշեց, որ հակառակորդը կիրառում է իր զիմանոցում գտնվող ողջ տեխնիկան։«Հրետանի, սմերչ, պոլոնեզ, օդուժ», - ասաց Բալասանյանը։ Հարցին, թե բեկում մտցնելու եւ իրավիճակը փոխելու համար, ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն, Վ. Բալասանյանն ասաց.«Բեկում մտցնելու միայն քաղական որոշմամբ՝ պատերազմը կանգնացնել»։ Միաժամանակ Բալասանյանը շեշտեց, որ հենց այս պահին էլ ՀՀ զինված ուժերը անում են հնարավոր ամեն ինչ բեկում մտցնելու համար։ «Բայց անհավասար է, որովհետեւ ոչ միայն Ադրբեջանն է աշխատում, այլ նաեւ այլ երկրների զինանոցները՝ թուրքական», - ասաց Բալասանյանը։ Հիշեցնենք, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն էլ հայտարարել էր, որ պատերազմական գործողությունները Հանրապետության ամբողջ ճակատով շարունակվում են: Պաշտպանության բանակը և աշխարհազորն ամուր կանգնած են Հայրենի հողի վրա, և թշնամու դեմ մեր պայքարը վարելու ենք մինչև վերջ: Մեր համախմբված պայքարը կարող է փոխել իրավիճակը, մենք կարող ենք թշնամուն դուրս շպրտել մեր Արցախից, քանի որ պատերազմի ելքը որոշում է ժողովրդի ամուր կամքը: Հայ ժողովուրդը դեռևս կարող է դրսևորել այդ կամքն ու վճռականությունը: Մեզնից յուրաքանչյուրը պետք է ամուր կանգնի իր դիրքերում, և դրական արդյունքը երաշխավորված կլինի: Ես հավատում եմ։ Իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Շուշիի համար մարտերը շարունակվում են։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր