Հայաստանի տարածքում ռուսական ուղղաթիռ է խոցվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել է ռուսական ուժային կառույցների աղբյուրը:
«Ենթադրաբար ռուսական ուղղաթիռը խոցվել է Նախիջևանի կողմից։ Այն ընկել է Հայաստանի տարածքում», - ասել է մեր աղբյուրը։
Նշենք, որ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը մտնում է Ադրբեջանի կազմի մեջ։