00:00:00

Երևանում Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից հատուցում ստանալու համար ընտանիքները կարող են դիմել թաղապետարաններ

15:38, 09 նոյեմբեր 2020

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն (1000+) արդեն սկսել է Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով զոհված ու հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքներին հատուցումներ տալու գործընթացը։ Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցությամբ Երևանում շահառու ընտանիքների հետ տարվող աշխատանքներում ներգրավված կլինեն նաև վարչական շրջանների (թաղապետարանների) աշխատակիցները, ովքեր, գործընթացն արդյունավետ կազմակերպելու նպատակով կայցելեն վերոնշյալ ընտանիքներ: Հատուցում ստանալու համար անհրաժեշտ պայմաններին, պահանջվող փաստաթղթերին ու այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Այդ նպատակով Երևանի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում գործում են նաև թեժ գծի հեռախոսահամարներ (աշխատանքային օրերին և ժամերին). Աջափնյակ վարչական շրջան +(374 11) 518-028 Ավան վարչական շրջան +(374 11) 518-135 Արաբկիր վարչական շրջան +(374 11) 518-193 Դավթաշեն վարչական շրջան +(374 11) 518-283 Էրեբունի վարչական շրջան +(374 11) 518-341 Կենտրոն վարչական շրջան +(374 11) 518-455 Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան +(374 11) 518-590 Նոր Նորք վարչական շրջան +(374 11) 518-628 Նորք-Մարաշ վարչական շրջան +(374 11) 518-707 Նուբարաշեն վարչական շրջան +(374 11) 518-741 Շենգավիթ վարչական շրջան +(374 11) 518- 815 Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան +(374 11) 518-891 Անվճար իրավաբանական օգնություն ստանալու համար շահառու ընտանիքի անդամները կարող են դիմել նաև Հանրային պաշտպանի գրասենյակ. (հասցե՝ Զաքյան փողոց, 7-2 շենք) հեռ.՝ +(37410) 600- 713

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր