00:00:00

ՌԴ-ն ջանքեր է գործադրում ԼՂ հակամարտության կարգավորման համար. Պեսկովը շրջանցում է Թուրքիայի առաջարկի մասին հարցը

14:21, 09 նոյեմբեր 2020

Ռուսաստանը գործադրում է բոլոր հնարավոր ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական-դիվանագիտական միջոցներով կարգավորման համար:Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Ռուսական կողմը գործադրում է բոլոր հնարավոր ջանքերը, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորվի քաղաքական-դիվանագիտական միջոցներով»,- ասել է Պեսկովը: ՌԴ նախագահի խոսնակը շրջանցել է ԼՂ հարցով աշխատանքային խումբ ստեղծելու Թուրքիայի առաջարկի մասին հարցը: Առաջարկի մասին առաջինը հայտնել է CNN Turk-ը. ռուս լրագրողների՝ Պեսկովին ուղղված ճշտող հարցին ի պատասխան ՌԴ նախագահ խոսնակն ասել է. «Շաբաթ օրը մենք հայտնեցինք այն թեմաների մասին, որոնք քննարկվել են նախագահներ Պուտինի և Էրդողանի հեռախոսազրույցի ընթացքում: Ես այդ հաղորդագրությանը հավելելու ոչինչ չունեմ: Ղարաբաղի թեման շոշափվել է»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր