00:00:00

Թորոսյանը վստահեցնում է՝ վիրավոր զինծառայողների բուժօգնությունն իրականացվում է պատշաճ ձևով

13:29, 09 նոյեմբեր 2020

Վիրավոր զինծառայողների բուժօգնությանն են տրամադրում տասնյակ քաղաքացիական հիվանդանոցներ Երևանում, մարզերում, բուժօգնության ուշացում ոչ մի դեպքում չի լինում: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում վստահեցրեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Վիրավորների բուժօգնությունը կազմակերպվում է պատշաճ: Ներգրավված են տասնյակ քաղաքացիական հիվանդանոցներ Երևանում և Երևանից դուրս: Վիրավոր զինծառայողներին որևէ մերժում կամ բուժօգնության ուշացում չի եղել և չի կարող լինել, քանի որ մենք ունենք նաև հավելյալ պլանավորած ռեսուրսներ՝ տարբեր զարգացումների համար»,- ասաց նախարարը: Անդրադառնալով Ադրբեջանի կողմից բժշկական հաստատությույունների թիրախավորմանը՝ նա նշեց, որ թե հրապարակայնորեն, թե միջազգային կառույցներին ուղղված նամակներով դրանք դատապարտել են, համարվում են պատերազմական հանցագործություններ, ինչպես նաև միջազգային հումանիտար օրենքների խախտում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր