00:00:00

Պուտինը մի շարք հանդիպումներ կանցկացնի զինված ուժերի ղեկավարության հետ

11:54, 09 նոյեմբեր 2020

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաջորդ շաբաթ մի շարք հանդիպումներ կանցկացնի Զինված ուժերի ղեկավարության եւ երկրի պաշտպանական համալիրի հետ, հայտնում է vesti.ru կայքը: Նշվում է, որ վերջին տարիներին, այդ թվում` նման հանդիպումների արդյունքում, ռուսական բանակը նոր տեսակի զենքերով հագեցվածությամբ պատմության մեջ առաջին անգամ առաջ անցավ բոլորից: Բացի այդ, այս հանդիպումների ժամանակ փակ դռների հետեւում քննարկվում են պաշտպանական գործարանների ներուժի օգտագործման եւ քաղաքացիական արտադրանքի արտադրության տարբերակները: Կայքում հաղորդվում է նաեւ, որ հաջորդ շաբաթ նախագահը կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության երկրների գագաթնաժողովին, որը պետք է անցկացվեր Սանկտ Պետերբուրգում, սակայն համավարակի պատճառով կանցկացվի հեռավար կարգով: Նախագահի ժամանակացույցում ներառված է նաեւ մասնակցությունը Ռազմավարական նախաձեռնությունների գործակալության ֆորումին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր