00:00:00

«Դա իրականությանը չի համապատասխանում». Վարդան Պետրոսյան

17:01, 08 նոյեմբեր 2020

Դերասան, սցենարիստ, կատակերգու Վարդան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի բարեկամներ, համացանցում տեղեկություն է պտտվում, որ ես սահմանին եմ կամ Արցախում։ Դա իրականությանը չի համապատասխանում։ Կարծում եմ՝ թյուրիմացության պատճառ է հանդիսացել իմ ռազմական համազգեստով կարճ հարցազրույցը ՈՄԱ-ի («Ողջ մնալու արվեստը») պարապմունքներից։ Տղաս՝ Հայկը, Արցախում է, ես՝ այստեղ։ Ես, շարունակելով թատերական ելույթներս Գյումրիի պետական թատրոնի հետ, միաժամանակ զինավարժությունների եմ մասնակցում ՈՄԱ-ի խմբում՝ անհրաժեշտության դեպքում պատրաստ լինելու դիրքեր մեկնելու։ Խորին շնորհակալություններս եմ հայտնում որդուս և ինձ ուղղված բարեմաղթանքների համար։ Աստված բոլորիս պահապան...»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր