00:00:00

ՀՀ ԱԱԾ տնօրեն նշանակվեց Արմեն Աբազյանը

16:27, 08 նոյեմբեր 2020

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արմեն Աբազյանը նշանակվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաեւ «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 1-ին մասի. Արմեն Աբազյանին նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն»,- ասվում է ՀՀ նախագահի հրամանագրում: Նշենք, որ գնդապետ Արմեն Աբազյանը, որը զբաղեցնում էր ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնը, ավելի վաղ նախագահի հրամանագրով ազատվեց պաշտոնից։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաեւ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի. Արմեն ԱԲԱԶՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից»,- նշվում է հրամանագրում։ Հիշեցնենք, որ Աբազյանը զբաղեցրել է ԱԱԾ Շիրակի մարզային վարչության պետի պաշտոնը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր