00:00:00

Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը շարունակում է աշխատել ուժեղացված ռեժիմով

13:28, 08 նոյեմբեր 2020

Արցախի Հանրապետության Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը շարունակում է աշխատել արտակարգ և ուժեղացված ռեժիմով: Այս մասին ասված է ԱԻՊԾ հայտարարության մեջ: «Արտակարգ իրավիճակների պետական ծառայության բոլոր ստորաբաժանումները ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանի ղեկավարությամբ, շարունակում են աշխատել արտակարգ ու ուժեղացված ռեժիմով: Արցախի փրկարարներն արձագանքում են բոլոր կանչերին և համապատասխան աջակցությունը ցուցաբերում բոլոր նրանց, ովքեր օգնության կարիք ունեն»,- նշված է հայտարարությունում: Պատերազմական գործողություններին զուգահեռ ԱԻ ծառայությանը վերապահված է թիկունքային հումանիտար առաքելությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր