00:00:00

Ադրբեջանը հեռահար հրթիռների 8 հարված է հասցրել Ստեփանակերտին

09:50, 08 նոյեմբեր 2020

Նոյեմբերի 7-ի լույս 8-ի գիշերն անհանգիստ ու լարված է եղել հատկապես Ստեփանակաերտում։ Արցախի մայրաքաղաքը պարբերաբար ենթարկվել է հրթիռակոծության։ Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։ «Հեռահար հրթիռների 8 հարված է հասցվել քաղաքի բազմաբնակարան շենքերի, բնակելի թաղամասերի, հանրային նշանակության օբյեկտների և քաղաքացիական այլ ենթակառուցվածքների ուղղությամբ։ Նախնական տվյալներով տուժածներ չկան։ Մյուս բնակավայրերում  պահպանվել է հարաբերական հանգիստը»,-նշում են ծառայությունից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր