00:00:00

Պուտինն ու Էրդողանը քննարկել են ԼՂ-ում տիրող իրավիճակը

23:55, 07 նոյեմբեր 2020

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որի ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը: Այս մասին հայտնում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքը: «Հանգամանալից քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակը: Ռուսաստանի նախագահը թուրք գործընկերոջը տեղեկացրել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ ունեցած հեռախոսազրույցների մասին: Քննարկումները միտված են եղել ռազմական գործողությունները շուտափույթ դադարեցնելու և քաղաքական-դիվանագիտական ճանապարհով կարգավորման տարբերակների որոնմանը»,-ասված է հաղորդագրության մեջ: Կողմերը վերահաստատել են պատրաստակամությունը փոխգործակցել հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու նպատակով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր