00:00:00

Քաղաքական ուժերը ՀՅԴ գրասենյակում քննարկում են Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը. կլինի հայտարարություն

23:59, 07 նոյեմբեր 2020

168.am-ի տեղեկություններով` այսօր ժամը 20:00-ից Հայ հեղափոխական դաշնակցության գրասենյակում մոտ 2 տասնյակ քաղաքական ուժերի ղեկավարներ և ներկայացուցիչներ քննարկում են Արցախում ստեղծված իրավիճակը։ Խորհրդարանական ուժերից քննարկմանը մասնակցում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։ Քննարկումն այս պահին դեռ շարունակվում է։ Հավանաբար առաջիկա ժամերին կուսակցությունները հանդես կգան հայտարարությամբ, որում կոնկրետ ձևակերպված պահանջ կլինի` ուղղված Հայաստանի իշխանություններին։ Տեղեկությունը կայքին հաստատել է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր