00:00:00

«Արցախից մեր տղաները զանգել, հարցնում էին՝ այստեղ ի՞նչ է կատարվում». Սոֆյա Հովսեփյան

02:49, 08 նոյեմբեր 2020

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելինե՛րս, բազմաթիվ զանգեր եմ ստանում Արցախի տարբեր կողմերում կանգնած մեր տղաներից, ովքեր փորձում են հասկանալ, թե այստեղ ի՞նչ է կատարվում։ Անկեղծ, այն ինֆորմացիաները, որոնց մասին հարցրեցին, ես հանդիպել եմ միայն համացանցային գրառումներում, որոնք ապատեղեկատվությունն են։ Խդրում եմ զգո՛ն լինենք, քանի որ ծանր մարտերի մեջ գտնվող մարդկանց այսօր ամենամեծ ուժը տալիս է թիկունքը։ Փորձենք հավասարակշռված խոսել, քանի որ մեր այստեղի ամեն մի խոսքը նաև իրենք են տեղեկանում ՝ լինի կարծիք, թե ենթադրություն, հարց, թե պնդում։ Ուստի մեկ անգամ ևս խնդրում, հորդորում եմ. առաջնագծում կանգնած հերոսներին սազական ամուր թիկունք ստեղծենք, որ տղաները մտածեն միայն իրենց առաջ ծառացած խնդրի լուծման մասին։ Հուսով եմ՝ խնդրանքս կընդունեք և վերջ կդնեք այս ապակառուցողական քննարկումներին։ Հաղթանակը մերն է։ Ամուր մնացեք»:
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր