00:00:00

Մարտեր հանուն Շուշիի. ANNA News-ը բացառիկ տեսանյութ է հրապարակել ԼՂ-ից (տեսանյութ)

13:55, 07 նոյեմբեր 2020

ANNA News Military յութուբյան ալիքը բացառիկ տեսանյութ է հրապարակել Լեռնային Ղարաբաղից՝ անդրադառնալով Շուշի քաղաքի շուրջ ստեղծված բարդ իրավիճակին: «Շուշիի մոտ լուրջ մարտեր են ընթանում. իրավճակն այնտեղ բարդ է, սակայն պետք է նշել, որ  ԼՂ ՊԲ-ն մարտի դաշտ է բերել զրահատեխնիկա, ինչը նշանակում է, որ երկինքը հուսալի փակված է»,-նշված է տեսանյութին կից տեքստում: Աղբյուրը նկատում է, որ ԼՂ ՊԲ զրահատեխնիկան առաջ է շարժվում ՝ աշխատելով թշնամու ուղղությամբ: «Նշանակում է, որ Ադրբեջանի ԶՈՒ տեխնիկական գերազանցությունը սահուն վերանում է: Առաջնագծում գտնվող զինվորների մարտական ոգին ավելի է բարձրացել, հիմա կարելի է շունչ քաշել ու ծրագրել ապագա գործողությունները. սա են ասում ռազմաճակատում գտնվող մեր ծանոթները»,-հավելել է աղբյուրը: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 49 քաղաքացիական անձ, վիրավորվել է 144 քաղաքացիական անձ։ Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։ Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր