00:00:00

Նոյեմբերի 8-ին լրանում է իմ որդուս զոհվելու 40-րդ օրը. Ալբերտի հոր խնդրանքը

13:42, 07 նոյեմբեր 2020

Հայտնի լուսանկարի հրետանավոր, զոհված Ալբերտ Հովհաննիսյանի հայրը Facebook-ի իր էջում գրառում է արել: Նա, մասնավորապես, նշել է. «Հարգելի՛ հայրենակիցներ, Նոյեմբերի 8-ին լրանում է իմ որդու՝ Ալբերտ Հովհաննիսյանի զոհվելու 40-րդ օրը: Այս օրերը իմ ընտանիքի համար լի էին ցավով, տառապանքով, արցունքով ու նաև անասելի հպարտությամբ, որ Հերոս որդի ունենք: Շնորհակալ եմ բոլորից, որ այս օրերին մեր կողքին եք և կիսում եք մեր ցավը: Կիրակի՝ ժամը 14:00-ին հավաքվելու ենք Եռաբլուրում՝ Ալբերտի շիրիմի մոտ, խնկարկելու նրա հիշատակը: Ուզում եմ խնդրել և հորդորել, որ այդ օրը ծաղիկներ գնելու համար նախատեսված գումարը դարձյալ փոխանցեք «Հայաստան» համահայկական հիմնադրամ: Մենք շարունակելու ենք մեկտեղել մեր ջանքերը՝ հանուն Ալբերտի երազած Հաղթանակի, Խաղաղության, Հայրենիքի: Խաղաղություն մեր երկրին և #Հաղթելուենք»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր