00:00:00

Պուտինը ՌԴ ԱԽ մշտական անդամների հետ քննարկել է ԼՂ հակամարտության շուրջ իրավիճակը

15:47, 06 նոյեմբեր 2020

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է ՌԴ տարածաշրջաններում համավարակի դեմ պայքարում իրադրությունը, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը։ Օպերատիվ խորհրդակցության մասին հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Շարունակվել է Ղարաբաղի շուրջ իրավիճակի, ինչպես նաեւ կարգավորման ջանքերի վերաբերյալ կարծիքների փոխանակումը»,- ասել է նա։ «Հանգամանալից զրույց է կայացել նաեւ կորոնավիրուսի համաճարակի հետ կապված իրավիճակի շուրջ՝ շեշտը դնելով ՌԴ տարածաշրջաններում իրադրության վրա՝ հաշվի առնելով նրանց ֆինանսական լրացուցիչ օգնություն ցուցաբերելու վերաբերյալ նախկինում ընդունված միջոցառումները»,- հայտնել է Պեսկովը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր