00:00:00

Փաշինյանը փոխմարզպետին ազատել է աշխատանքային պարտականությունների կատարումից. Վերջինս կամավորագրվել է

14:11, 06 նոյեմբեր 2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նարեկ Գրիգորյանին աշխատանքային պարտականությունների կատարումից ազատված համարելու մասին որոշում է ստորագրել. «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 124-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը՝ 1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանին համարել կամավորական հիմունքներով զորակոչված և 2020 թվականի հոկտեմբերի 23-ից աշխատանքային պարտականությունների կատարումից ազատված: 2. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետին՝ աշխատանքային պարտականությունների կատարումից ազատված ժամանակահատվածի համար սահմանված կարգով ապահովել Նարեկ Գրիգորյանի աշխատավարձի վճարումը»,-ասված է որոշման մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր