00:00:00

Լրագրողների եվրոպական ֆեդերացիան ՀՀ ոստիկանությանը կոչ է արել դադարեցնել ոտնձգությունները Սաթիկ Սեյրանյանի նկատմամբ․ 168․am

00:04, 06 նոյեմբեր 2020

Լրագրողների եվրոպական ֆեդերացիան (EFJ) ՀՀ Ոստիկանությանը կոչ է անում դադարեցնել Սաթիկ Սեյրանյանի նկատմամբ ոտնձգությունները։ Ինչպես տեղեկացնում է 168.am-ը, այդ մասին ասված է Լրագրողների եվրոպական ֆեդերացիայի (EFJ) և Լրագրողների եվրոպական ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Ռիկարդո Գուտիերեզի թվիթերյան պաշտոնական էջերում։ Հիշեցնենք, որ երեկ` ուշ երեկոյան, ոստիկաններն այցելել են Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ (ՀԺՄ) նախագահ, 168 ժամ թերթի և 168.am կայքի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանի բնակարան` հավանաբար որևէ հրապարակումը հեռացնելու հերթական ծանուցումները հանձնելու համար։ Նշվում է, որ նախկինում այդ ծանուցումները Ոստիկանությունը բերում էր խմբագրություն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր