00:00:00

Թրամփի շտաբը հայց է ներկայացրել Միչիգանում ձայների հաշվարկը դադարեցնելու վերաբերյալ

00:48, 05 նոյեմբեր 2020 Աշխարհ

ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի շտաբը հայց է ներկայացրել Միչիգան նահանգում ձայների հաշվարկը դադարեցնելու վերաբերյալ: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, այս մասին հայտնել է շտաբի ղեկավար Բիլ Ստեֆիենը: «Մենք այսօր հայց են ներկայացրել Միչիգանի դատարան, որպեսզի դադարեցնեն ձայների հաշվարկը․․․Մենք պահանջում ենք ուսումնասիրել այն քվեաթերթիկները, որոնք բացվել և հաշվարկվել են, երբ մենք հասանելիություն չենք ունեցել դրանց»,- ասել է վերջինս: Միչիգանում առաջատարը դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենն է, որի հաղթանակը նահանգում կարող է տապալել վերընտրվելու Թրամփի հույսերը: Այս նահանգում հաղթանակն ապահովում է ընտրիչների 16 ձայն: Վերջին տվյալներով՝ Բայդենը ստացել է ընտրիչների 248 ձայն, Թրամփը՝ 214: Հաղթանակ տանելու համար անհրաժեշտ է հավաքել 270 ձայն: Ավելի վաղ Թրամփի շտաբից հայտնել էին, որ պահանջել են ձայների վերահաշվարկ իրականացնել Վիսկոնսին նահանգում, որտեղ ևս առաջատարը Բայդենն է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր