00:00:00

ԵՄ-ում հայտարարել են, որ խորապես ցավում են Թուրքիայի անօրինական գործողությունների կապակցությամբ Միջերկրական ծովում

19:53, 04 նոյեմբեր 2020 Աշխարհ

Եվրամիությունը խորապես ցավում է Թուրքիայի ապօրինի գործողությունների կապակցությամբ Միջերկրական ծովի Հունաստանի եւ Կիպրոսի տարածքներում եւ կոչ է անում Անկարային զերծ մնալ դրանցից եւ երկխոսություն սկսել: Այս մասին նշվում է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության հայտարարության մեջ, որը տարածվել է չորեքշաբթի Բրյուսելում, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «NAVTEX-ի վերջին ծանուցումը եւ Թուրքիայի շարունակական սեյսմիկ հետազոտությունները, որոնք տարածվում են Հունաստանի եւ Կիպրոսի ծովային շրջանների վրա, խիստ մտահոգիչ են` հատկապես հաշվի առնելով երկխոսության համար տարածք ստեղծելու շարունակական կառուցողական ջանքերը բոլոր մակարդակներում»,- նշվում է հայտարարության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր