00:00:00

Սլովենիայի վարչապետը Թրամփին շնորհավորել է վերընտրվելու կապակցությամբ՝ հաշվի չառնելով, որ ընտրությունների ելքը դեռևս հայտնի չէ

15:17, 04 նոյեմբեր 2020 Աշխարհ

Սլովենիայի վարչապետ Յանեզ Յանշան, չնայած այն հանգամանքին, որ ԱՄՆ-ում ընտրությունների ելքը դեռևս հայտնի չէ, գործող նախագահ Դոնալդ Թրամփին շնորհավորել է պետության ղեկավարի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: «Միանգամայն պարզ է, որ ամերիկացի ժողովուրդը Դոնալդ Թրամփին և Մայք Փենսին (փոխնախագահի թեկնածու) ընտրել է ևս չորս տարով։ Որքան շատ են ԶԼՄ-ները ձգձգում ու մերժում փաստերը, այնքան ավելի մեծ կլինի ԱՄՆ նախագահի վերջնական հաղթանակը։ Շնորհավորում եմ Հանրապետական կուսակցությանը ԱՄՆ ամբողջ տարածքում գերազանց արդյունքների կապակցությամբ», - Twitter-ում գրել է Սլովենիայի վարչապետը: Հայտնի է, որ հիմնական նահանգներում շարունակվում է արդյունքների հաշվարկման գործընթացը, որը կարող է ևս մի քանի օր տևել։ ԱՄՆ նախագահական ընտրություններում դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը ստացել է 66,736,070 ձայն՝ առաջ անցվելով գործող նախագահ Դոնալդ Թրամփից (65,083,919)։ The Guardian-ի հրապարակած տվյալներով՝ Բայդենը նաև ստացել է ընտրիչի 238, իսկ գործող նախագահ Դոնալդ Թրամփը՝ 213 ձայն։ Հաղթանակի համար հարկավոր է հավաքել ընտրիչների 270 ձայն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր