00:00:00

Անհայտ բրիտանացի բանկիրը 5 մլն դոլարի խաղադրույք է կատարել ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակի վրա

23:16, 03 նոյեմբեր 2020 Աշխարհ

Անհայտ բրիտանացի բանկիրը 5 մլն դոլարի խաղադրույք է կատարել ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակի վրա, ինչը, փորձագետների խոսքով, համարվում է «պատմության մեջ ամենախոշոր խաղադրույքը», գրում է The Sun-ը: Հարուստ գործարարի ընկերոջ խոսքով՝ իր ընկերը խորհրդակցել է Թրամփի նախընտրական քարոզարշավի թիմից «ինսայդերների» հետ՝ նախքան գործող նախագահի վերընտրման համար 37/20 խաղադրույքը կատարելը: Բուքմեյքերական գրասենյակում աղբյուրները նշում են, որ նա միակը չէ, ով մեծ գումարներ է խաղադրույք կատարել Թրամփի հաղթանակի համար: Իռլանդական Paddy Power բուքմեյքերի խոսքով՝ նոյեմբերի առաջին օրերին խաղադրույքների 93 տոկոսը կատարել են Թրամփի հաղթանակի համար: Այնուամենայնիվ, դեմոկրատ Ջո Բայդենը նախկինի պես համարվում է բուքմեյքերների «ֆավորիտը», եւ ամենամեծ խաղադրույքները կանխագուշակում են նրա հաղթանակը: Betfair Exchange-ի տվյալներով՝ մի անհայտ բրիտանացի նրա հաղթանակի համար 1 մլն ֆունտ սթերլինգի խաղադրույք է կատարել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր