00:00:00

Ռուսական բանակի մարտունակությունը բարձր մակարդակի վրա է. Շոյգու

22:40, 03 նոյեմբեր 2020 Աշխարհ

ՌԴ Զինված ուժերում ուսումնական տարվա ավարտին կայացած տեսչական ստուգումների արդյունքները հոկտեմբերի 31-ի դրությամբ ցույց են տվել, որ բանակի մարտունակությունը բարձր մակարդակի վրա է պահվում: Ինչպես հաղորդում է EADaily-ն, այս մասին նոյեմբերի 3-ին ռազմական գերատեսչությունում կայացած խորհրդակցության ժամանակ հայտնել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: Նախարարի խոսքով՝ ուսումնական տարվա ընթացքում ավելի քան 18 000 ուսումնամարտական միջոցառում է տեղի ունեցել: «Ստուգողական և տեսչական ստուգումների արդյունքներով ռազմական կառավարման մարմինների, զորամասերի  ավելի քան 70 տոկոսը ստացել է «լավ» և «գերազանց»  գնահատականը»,- նշել է Շոյգուն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր