00:00:00

Վրաստանում նոյեմբերի 4-ից դիմակ կրելը պարտադիր կդառնա բաց տարածքներում

21:05, 03 նոյեմբեր 2020 Աշխարհ

Վրաստանում վաղվանից դիմակ կրելը պարտադիր կդառնա ինչպես փակ, այնպես էլ բաց տարածքներում: Փոխվարչապետ, տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարար Մայա Ցկիտիշվիլին միջգերատեսչական համակարգող խորհրդի այս որոշման մասին հայտնել է այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ, փոխանցում է Newsgeorgia-ն: Փակ տարածքում կամ դրսում դիմակ չկրելու համար տուգանքը 20 լարի է (մոտ 7 դոլար): Ցկիտիշվիլին նաեւ հայտնել է, որ ռեստորանները, սրճարանները եւ ժամանցի հաստատությունները կաշխատեն մինչեւ երեկոյան 22-ը, ընդ որում` ոչ միայն Թբիլիսիում, Մցխեթայում, Քութաիսիում եւ Բաթումիում, ինչպես մինչ այս էր, այլ` ամբողջ երկրում: Ցկիտիշվիլին պարզաբանել է, որ դիմակները քաղաքացիներին վարակից պաշտպանելու պարզ եւ արդյունավետ միջոց են:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր