00:00:00

Մերկել. Իսլամական ահաբեկչությունը մեր ընդհանուր թշնամին է

14:32, 03 նոյեմբեր 2020 Աշխարհ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն իսլամական ահաբեկչությունն անվանել է բոլորի համար ընդհանուր թշնամի: Համապատասխան հայտարարությունը, որն արվել է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում գիշերը տեղի ունեցած հարձակումների կապակցությամբ, երեքշաբթի Twitter-ում տեղադրել է Գերմանիայի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը: «Իսլամական ահաբեկչությունը մեր ընդհանուր թշնամին է: Այս մարդասպանների և նրանց դրդողների դեմ պայքարը մեր ընդհանուր պայքարն է», - ասվում է հայտարարության մեջ: Կանցլերը ցավակցություն է հայտնել նաև զոհվածների հարազատներին և շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորներին: «Մենք չենք կարող ենթարկվել ատելությանը, որն ուղղված է մեր հասարակության մասնատմանը», - Twitter-ում գրել է Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Հեյկո Մաասը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր