00:00:00

«Ռուսաստանն ու Չինաստանն աշխարհում առաջինն են հաստատել «նոր տեսակի» հարաբերություններ»․ Մատվիենկո

15:18, 02 նոյեմբեր 2020 Աշխարհ

Ռուսաստանն ու Չինաստանը դարձել են աշխարհում առաջին երկրները, որոնք երկկողմ հարաբերություններ են ստեղծել երրոդ երկների հարցում առճակատումից հրաժարվելու սկզբունքի հիմա վրա: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։ «Պետք է ասել, որ Ռուսաստանը և Չինաստանը դարձել են աշխարհում առաջին պետությունները, որոնք հաստատել են նոր տեսակի հարաբերություններ՝ հիմնված երրորդ երկրների դեմ առճակատումը հրաժարվելու սկզբունքների վրա: Այդ հարաբերությունների հիմքում երկխոսության և գործընկերության, միմյանց ինքնիշխանությունը և շահերը հարգելու, փոխվստահության, բարիդրացիական հարաբերություններ հաստատելու սկզբունքներն են»,- նշել է Մատվիենկոն: Նրա կարծիքով՝ այս համաձայնության հաստատմանը նպաստել են երկու երկրի առաջնորդների միջև եղած առանձնահատուկ հարաբերությունները։ «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի միջև ստեղծվել են վստահության հատուկ հարաբերություններ և հաստատվել է մշտական քաղաքական երկխոսություն, որը բոլոր ուղղություններով որոշում է ռուս-չինական հարաբերությունների ընդհանուր մթնոլորտը»,- նշել է Մատվինեկոն և բարձր գնահատել նաև երկու երկրի խորհրդարանների միջև ձևավորված հարաբերությունները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր