00:00:00

Թբիլիսիում ընդդիմությունը բողոքի ակցիա է իրականացնում՝ կրկնակի խորհրդարանական ընտրություններ պահանջելով

21:46, 01 նոյեմբեր 2020 Աշխարհ

Վրաստանում ընդդիմադիր կուսակցությունների կողմնակիցները սկսել են բողոքի ակցիա իրականացնել Ռուսթավելի պողոտայում՝ խորհրդարանի շենքի մոտ: Ինչպես փոխանցում է РИА Новости-ի թղթակիցը, ցուցարարների խոսքով՝ ընտրություններն իրական չեն եղել: Նրանք չեն ընդունում ընտրությունների արդյունքները և նոր խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացում են պահանջում: Նշվում է, որ ավտոմեքենաների երթևեկությունը Ռուսթավելի պողոտայում արգելափակվել է: Հիշեցնենք, որ նախօրեին Վրաստանում խորհրդարանական ընտրություններ են կայացել: Երկրի ԿԸՀ-ի տվյալներով՝ «Վրացական երազանք» իշխող կուսակցությունը, որը հիմնադրել և գլխավորել է գործարար, երկրի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, ստացել է ձայների 48 տոկոսից ավելին: Դա թույլ կտա կուսակցությանը մեծամասնություն ձևավորել խորհրդարանում: Ընդհանուր առմամբ, օրենսդրական մարմին են անցնում 7 կուսակցություններ և երկու քաղաքական դաշինք, որոնք հաղթահարել են մեկ տոկոսի ընտրական շեմը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր