00:00:00

Իրանի օդուժը զորավարժություններ կիրականացնի կենտրոնական նահանգում

21:10, 01 նոյեմբեր 2020 Աշխարհ

Իրանի Իսլամական Հանրապետության օդուժը պատրաստվում է ռազմական ուսումնավարժանքներ իրականացնել Սպահան կենտրոնական նահանգում: Ինչպես հայտնում է «Թանսիմ» գործակալությունը, օդուժի հրամանատար բրիգադային գեներալ Ազիզ Զասիրզադեի խոսքով՝ ամենամյա օդային զորավարժությունների իններորդ միջոցառումը կմեկնարկի երկուշաբթի Սպահանում: Հրամանատարը հայտնել է, որ յոթ ավիաբազաներ ներկայացնող ստորաբաժանումները կմասնակցեն երկօրյա զորավարժություններին, որոնց կներգրավվեն կործանիչներ, ռմբակոծիչներ, վերալիցքավորման և հետախուզական օդանավեր և անօդաչուներ: Իրանի Զինված ուժերը նախապես ծրագրված զորավարժություններ է իրականացնում տարվա ողջ ընթացքում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր